Հասարակություն 

Նախիջևանի համազորային բանակի զինծառայողը մահացել է կասկածելի պայմաններում

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության համազորային բանակի զինծառայող Քամրան Մայըլովը, որը զորակոչվել էր Շամխորի շրջանից, մահացել է կասկածելի պայմաններում։

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Meydan TV լրատվակայքը, զինծառայողը մահացել է իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 8-ին։ Հարազատների խոսքերով՝ նա գնացել է զուգարան, երկար ժամանակ չի վերադարձել։

 

Նրան հայտնաբերել են մահացած, գլխի շրջանում վնասվածքով։ Հավանաբար, վնասվածքը ստացել է զուգարանի տանիքի փլուզման հետևանքով։ Այս պահի դրությամբ տեղեկությունը պաշտոնապես չի մեկնաբանվել։ Պարզ չէ նաև՝ արդյոք հարուցվել է քրեական գործ։

 

Նկատենք, որ սա 2014-ի սեպտեմբերին ադրբեջանական զինուժի հայտարարված առաջին կորուստն է։

Նույն շարքից