Պարզվում է՝ Չինաստանը հետաքրքիր միջոց է գործարկում վիճելի կղզիներն ու ջրային տարածքները սեփականացնելու համար. Հարավչինական ծովում՝ վիճելի ջրային տարածքներում, այսպես կոչված «արհեստական կղզիներ» է ստեղծում։
Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալության թղթակիցը, Սփրաթլի կղզիների վրա չինացի շինարարները ջրից հանված ավելի քան 2 տոննա քարեր են բարձրացնում, ամրացնում ժայռերին բետոնի օգնությամբ։ Այդպիսով կղզու տարածքն ընլայնվում է։ Ըստ աղբյուրի՝ Չինաստանը նույնիսկ մտադիր է նմանատիպ կղզիներից մեկում ավիակայան կառուցել։
Չինաստանի «արհեստական կղզիներն» արդեն դժոգոհություն են հարուցել Վիետնամում, Թայվանում, Մալայզիայում, Ֆիլիպիններում ու Բրունեյում, որոնք բոլորն էլ վիճարկում են Սփրաթլիի ու դրան հարակից ջրային տարածքների պատկանելությունը։