Սիրիայի իշխանություններն անօրինական են համարել երկրի հյուսիսում դաշնային տարածաշրջան ստեղծելու սիրիացի քրդերի հայտարարությունը: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:
«Սիրիայի կառավարությունը զգուշացնում է Սիրիայի միասնությունը և տարածքային ամբողջականությունը խախտելու ցանկացած փորձի դեմ՝ ինչ անունով էլ դա հանդես գա»,- ասվում է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:
Սիրիացի քրդերը հինգշաբթի հայտարարել են Սիրիայի հյուսիսում դաշնային տարածաշրջան ստեղծելու մասին:
Նախօրեին հայտնի դարձավ Սիրիայի հյուսիսում «դաշնություն» հռչակելու քրդերի ծրագրերի մասին, որը կմնա երկրի կազմում: