Հասարակություն 

Ահաբեկչական գործողություններ Նյու Յորքում

2001թ.-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների հափշտակած քաղաքացիական 4 ինքնաթիռներից 2-ը մխրճվեցին Նյու Յորքի Միջազգային առևտրի կենտրոնի երկնաքերների մեջ և հիմնովին ավերեցին դրանք:
 
Մի քանի ժամում զոհվեցին ավելի քան 3 հզ. խաղաղ քաղաքացիներ: Այդ դեպքից հետո ԱՄՆ կառավարությունը պատերազմ հայտարարեց համաշխարհային ահաբեկչությանը և բոլոր երկրներին կոչ արեց միավորվել մղվող պայքարում:
 
Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատու, «Ալ Քաիդա» կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենը հայտարարվեց աշխարհի համար մեկ ահաբեկիչ: 
 
2006թ.-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում բացվել է Զուրաբ Ծերեթելիի «Ողբի արցունքներ» հուշահամալիրը, որը ռուս ժողովրդի հարգանքի տուրքն է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին:
 
Հուշարձանի բարձրությունը 30 մետր է, իսկ կշիռը ավելի քան 170 տոննա:

Նույն շարքից