Հասարակություն 

Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամը կաջակցի ուկրաինացի երեխաներին

Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամը կաջակցի երեխաներին, այդ թվում՝ Ուկրաինայից, անկախ ընթացիկ քաղաքական իրավիճակից, հայտարարել է մաեստորն, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Իմ ծնողներն Օդեսայից են, և այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Արհմիությունների տանը, ես չեմ զղջացել, որ ստորագրել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությանն ուղղված նամակը, թեև շատ երկար եմ մտածել։ Պատերազմում դժվար է արդարություն փնտրել, և ես երազում եմ, որպեսզի այն շուտով ավարտվի»,- ասել է Սպիվակովը։

 

Նա նշել է, որ «ռուսներն ուկրաինացիների հանդեպ ատելություն չունեն»։ «Սակայն, վախենում եմ, որ հետագա սերունդները, որոնք կգան իշխանության Կիևում, Ռուսաստանի հանդեպ ատելության նետով են թունավորված։ Ընդհանրապես ես հարցնում եմ խղճին, թե ինչպես վարվել, այնպես որ, հիմնադրամը, որն աջակցել է երեխաներին, այդ թվում՝ Ուկրաինայի, կշարունակի աջակցել, ինչ էլ որ պատահի»,- հայտարարել է Սպիվակովը։

 

Վլադիմիր Սպիվակովը խորհրդային և ռուս դիրիժոր է, ջութակահար, գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր, Մոսկովյան միջազգային երաժշտության տան նախագահ։

 

Սեպտեմբերի 12-ին մաեստրոն կնշի իր 70-ամյա հոբելյանը։ Այս տարի հոեբլյանն է նշում նաև Սպիվակովի հիմնադրամը, այն 20 տարեկան է։

Նույն շարքից