Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիպրոսի իշխանությունները հայտարարել են, որ վետո դնելու իրենց իրավունքը կարող են օգտագործել ներգաղթյալների վերաբերյալ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև համաձայնագրի հանդեպ, եթե Անկարան իր օդանավակայաններն ու նավահանգիստները չբացի կղզային պետության համար։
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է. «Թուրքիան պետք է իր նավահանգիստներն ու օդանավակայանները բացի Կիպրոսի հետ թրաֆիքի առջև և կարգավորի Կիպրոսի հետ իր հարաբերությունները, անի այն, ինչը պետք է անի»։