Հասարակություն 

4 ժամ առաջ Ռուսաստանից Հայաստան ժամանած 40-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է Աշտարակի ձորում

Այսօր` մարտի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի ձորում տղամարդու դի կա:

Ինչպես տեղեկանում ենք կայքից, դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում և 4 ժամ առաջ է ժամանել Հայաստան և ընկերների հետ օդանավակայանից եկել էին «Նավոյի» ռեստորանային համալիր` նշելու նրա վերադարձը հայրենիք: Ընկերները հաց ուտելիս են եղել և նրանցից մեկը նկատել է, որ Ահարոնը դուրս է եկել ռեստորանից և անդունդի եզրից, ըստ ընկերների պատմածի` անզգուշաբար վայր է ընկել մոտ 50 մետր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից