Հասարակություն 

Անբաժան թութակները

analitik.am

Այս թութակները  չափերով  այդքան  էլ  մեծ  չեն: Նրանց  երկարությունը  10-17սմ  է,  թևի երկարությունը  4սմ  է, իսկ պոչինը՝ 6սմ: Քաշը  սովորաբար  լինում   է 40-60գ:  Գլուխը սովորաբար  մեծ  է  լինում:  


Կտուցի գույնը մի մասի մոտ վառ կարմիր է,  իսկ  մյուս  մասի  մոտ  դեղին  է:  Պոչը  կարճ  է  և  կլորոցված,  ոտքերը  նույնպես  կարճ  են,  բայց  թութակները  շատ  ճարպիկ  են,  լավ  վազում  են գետնին   և  լավ  բարձրանում  են  ծառի  վրա:


Ապրում  են արևադարձային  անտառներում:  Շատ  լավ  թռչում  են  և  ապրում  են  երամներով: Նրանք  գիշերում  են  ծառերի  վրա  և  հաճախակի  կռվում  են  ուրիշ  երամների  հետ,  որոնք ուզում  են  գիշերել  նույն  ծառերի  վրա:


Բազմանալիս  ձուն  մնում  է  երեքից  երեք  ու  կես  շաբաթ  հետո  հայտնվում  են  ձագերը,  իսկ 42-56 օր  հետո  նրանք արդեն թռչում են: 

Նույն շարքից