Հասարակություն 

Ծովի հատակում հայտնաբերվել են պոտենցիալ քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ

analitik.am

Գիտնականները ծովի հատակում հայտնաբերել են պոտենցիալ քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ: Այս մասին հրապարակվել է Nature գիտական ամսագրում:

Նրանց հաջողվել է պարզել, որ Չինաստանի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Աֆրիկայի և Ավստրալիայի մայրցամաքային շելֆում ծովերի հատակում «թաքնվում է» մոտ 500 հազար խորանարդ կմ անալի ջուր: 

Գիտնականները նման եզրակացության են հանգել վերոնշյալ ջրերի ուսումնասիրությունների արդյունքում:

Ակվիֆերները (ջրակիր հորիզոններ) ձևավորվել են հարյուր հազար տարի առաջ:

Գիտնականների կարծիքով՝ այս ջրերը զտելն ավելի էժան կլինի, քան ծովի ջրերը:

Նույն շարքից