Հասարակություն 

Աբովյանի կամրջի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել

analitik.am

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 11-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհին` Աբովյանի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ» մակնիշի 24 OL 366 համարանիշի (վարորդ՝ 37-ամյա Հ. Մ.-ն), «Մերսեդես» մակնիշի 30 VR 008 համարանիշի (վարորդ՝ 33-ամյա Ա. Ս.-ն) եւ «ԲՄՎ» մակնիշի 31 VM 333 համարանիշի (վարորդ՝ 24-ամյա Ա. Մ.-ն) ինչից «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդ Ա. Մ.-ն տեղափողվել է Աբովյան քաղաքի ԲԿ:


Հրշեջ-փրկարարաները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Նույն շարքից