Գլխավոր Իրավական 

Պերմյակովի գործով դատական նիստում կշարունակվի փաստաթղթերի հրապարակումը

analitik.am

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում մարտի 18-ին կշարունակվի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը: Նիստի ժամանակ կշարունակվի գործի փաստաթղթերի հրապարակման փուլը: Մարտի 11-ին կայացած դատական նիստի ժամանակ ներկայացվեց 26 հատորից բաղկացած փաստաթղթային փաթեթներից միայն 4-ը, որոնց մեջ ներկայացված էր դեպքի վայրի զննության, արձանագրությունների որոշումների փորձագիտական եզրակացությունների միայն մի մասը: Հրապարակվեցին նաև լուսանկարներ` սպանության վայրից:

Մարտի 11-ին դատական նիստը դադարեցվեց Վալերի Պերմյակովի ինքնազգացողության վատացման պատճառով: Դատի ավարտին մնացել էր մոտ 15 րոպե, երբ հայտարարվեց, որ Պերմյակովն իրեն վատ է զգում: Հայտարարվեց 5 րոպե ընդմիջում, բուժզննումից հետո պարզ դարձավ, որ Պերմյակովի մոտ նկատվել է արյան ճնշման տատանում:

Նույն շարքից