Հասարակություն 

Հոգեպես անհավասարակշիռ երեխան հրդեհել է նկուղը

analitik.am

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 11-ին, ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երեւան քաղաքի Ֆանարջյան փողոցի տներից մեկի նկուղից, տանը հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող երեխա կա:


Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.03-ին, մարվել՝ ժամը 18.06-ին: Վ. Մ.-ին պատկանող (վարձակալ՝ Ս. Ա.-ն) տան խորդանոցում այրվել է բուրդ (1.5 քմ) եւ մասամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3քմ):


Հրշեջ-փրկարարները խորդանոցից անվնաս դուրս են բերել 15-ամյա Ն. Ա.-ին:

Նույն շարքից