Գլխավոր Հասարակություն 

Օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով

analitik.am

Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 18-ի գիշերն օդում հնարավոր է -4…-7 աստիճան, գետնի մակերևույթին` -5…-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ին գիշերը համապատասխանաբար` -2…-5 և -3…-6 աստիճան ցուրտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, ժամը 07.00-ի դրությամբ Արմավիրում -5 աստիճան է, Մերձավանում -7, Արտաշատում -3, Արարատում -1.5 , Ուրցաձորում -7 , Աշտարակում -5 , Երևանում -5…-7, Արենիում -5, Բագրատաշենում -4 , Իջևանում -2 , Մեղրիում +1, իսկ Կապանում -3 աստիճան է:

Մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին, 21-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն:

Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով: Քամին հյուսիսարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 19-20-ն սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում` 17-19 մ/վրկ արագությամբ: Մարտի 18-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +9 աստիճան, մարտի 19-ին` +11, մարտի 20-ին` +6, մարտի 21-ին` +10, մարտի 22-ին` +11 աստիճան:

Նույն շարքից