Հասարակություն 

Տեղի կունենա 2012թ.-ից հետո ամենախոշոր արեգակնային փոթորիկը

analitik.am

Արեգակի մակերեւույթին սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հզոր բռնկումը պլազմայի հսկայական ամպի արտանետման պատճառ է դարձել, որը շաժվում է 4 մլն կմ/ժ արագությամբ։ Ամպը Երիկիր կհասնի սեպտեմբերի 12-ի առավոտյան, հայտնում են ուսումնասիրողները։


Տիեզերական եղանակի կանխատեսման ամերիկյան կենտրոնի գիտնականները հայտնում են, որ նման հզոր բռնկման հետեւանքը կդառնա 2012թ.-ից հետո ամենախոշոր արեգակնային փոթորիկը։ Այս բռնկմանը ամենաբարձր աստիճանն է վերագրվել, սակայն հայտնի է, որ փոթորիկն իր էներգիայի մի մասը կկորցնի մինչեւ Երկրին մոտենալը, հայտնում է MixNews-ը։


Տիեզերական եղանակի կանխատեսման ամերիկյան կենտրոնի ղեկավար Թոմ Բերգերի խոսքով` մոլորակի բնակիչներն առանձնապես անհանգստանալու պատճառ չունեն, քանի որ մարդու համար վտանգավոր տարրների մեծամասնությունը կանցնի Երկրի կողքով: Նաեւ չպետք է անհանգստանալ էլեկտրաէներգիայի հետ կապված զանգվածային խնդիրների պատճառով` չնայած որ ռադիոյի եւ արբանյակային կապի  տատանումներ միանգամայն հաանական են: Կանխատեսվում են նաեւ որոշ տատանումներ մոլորակի մագնիսական դաշտում: 


Իրենց հերթին Արեգակնային դինամիկայի աստղադիտարանի  NASA-ի մասնագետները նույնպես չեն բացառում մոլորակի կոմունիկացիոն եւ էներգետիկ համակարգերում զգալի խափանումների հնարավորությունը:

Նույն շարքից