Հասարակություն 

Ճապոնիայում սև բուրգերներ կվաճառեն

analitik.am

Ճապոնական Burger King-ը երկու տեսակի սեւ բուրգերներ է առաջարկելու: Այս մասին տեղեկացնում է արագ սննդի ռեստորանների ցանցի պաշտոնական կայքը: Նոր ուտեստը վաճառքի է հանվելու սեպտեմբերի 19-ից:


Բուրգերները պատրաստվելու են սեւ հացից եւ սեւ հալվող պանրից: Որոշ բաղադրիչներ ներկելու համար կաղամարի թանաք եւ եղեգի ածուխ են օգտագործելու:


Բուրգերները կոչվելու են «Մարգարիտ» եւ «Ալմաստ»: Ըստ Lenta.ru-ի, որոշ բաղադրիչներ էլ, օրինակ՝ լոլիկը, սոխը եւ հազարը, սեւ չեն ներկելու:

Ճապոնիայում ցանցի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ իրենք որոշել են արտասովոր բուրգերներ վաճառել, քանի որ «այդ զվարճալի է»:

Նույն շարքից