Հասարակություն 

Կոլումբիայում ուսուցիչը խնդրել է համեմատել «իշխանությունը չարաշահած երկու անձի»՝ Բուշին և Հիտլերին

analitik.am

ԱՄՆ-ում դպրոցի ուսուցիչը ներողություն է խնդրել այն բանի համար, որ աշակերտներին հանձնարարել է կազմել Ջորջ Բուշ-կրտսերի եւ Ադոլֆ Հիտլերի համեմատական բնութագիրը: Այս մասին գրում է The Washington Post-ը:


Կոլումբիայի շրջանի պետական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներին ուսուցիչը խնդրել է համեմատել «իշխանությունը չարաշահած երկու անձի»: Որպես օրինակ նա առաջարկել է Հոլոքոստն ու Իրաք ԱՄՆ-ի ներխուժումը:


Այս մասին մամուլը տեղեկացել է դպրոցականների վրդովված ծնողներից: Աշակերտներից մեկի հոր խոսքով՝ Ջորջ Բուշ-կրտսերի արտաքին քաղաքականությունը թերություններ ունեցել է, բայց «ԱՄՆ նախկին նախագահին Հիտլերի հետ համեմատելը ողջամտության սահմաններից դուրս է»:


Կոլումբիայի շրջանի պետական կրթության դեպարտամենտի մամուլի քարտուղար Մելիսա Սամլանովիցը հայտարարել է, որ ուսուցիչը ներողություն է խնդրել թույլ տված սխալի համար եւ ցավում է, որ կարող էր վատ լույսի ներքո ներկայացնել Բուշ-կրտսերի նախագահությունը:

Նույն շարքից