Հասարակություն 

Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

analitik.am

Հունահռոմեական ոճի Հայաստանի ըմբիշ, 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Հայ մարզիկը վճռական մրցամարտում 4:0 հաշվով հաղթեց խորվաթ մարզիկ Ժուգային: Ջուլֆալակյանը այս մրցաշարում 5 մրցամարտ անցկացրեց` 3-ում հաղթելով խոշոր հաշվով:



Աշխարհի առաջնության այս քաշային կարգի մրցաշարում մարզասերները ակնկալում Էին եզրափակչում տեսնել Ջուլֆալակյանին եւ ռուս մարզիկ Ռոման Վլասովին, ով Օլիմպիական խաղերում եւ Ուսանողական համաշխարհային խաղերում հաղթել Էր Ջուլֆալակյանին, եւ վերջինս երազում Էր ոչ միայն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել, այլ նաեւ եզրափակիչում հաղթել Վլասովին` հասնելով ռեւանշի: Սեպտեմբերի 13-ին եւ 14-ին եւս 6 հայաստանցի ըմբիշներ դուրս կգան մրցագորգ. հայ մարզասերների հույսերն առաջին հերթին կապված են 59կգ քաշային Ռոման Ամոյանի, 65կգ քաշային Միհրան Հարությունյանի եւ 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանի հետ: 

Նույն շարքից