Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Յուրաքանչյուր օրենսգիրք կարծես թե նոր հանգրվան է. Դավիթ Հարությունյան

analitik.am

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ կազմակերպել է քննարկում ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ պատրաստ են ցանկացած առաջարկ լսելու, քննարկելու և ընդունելու, իսկ այն առաջարկներն էլ, որոնք չեն ընդունի, կներկայացվեն հիմնավորումներ։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական դրույթները:

«Նախագծի վրա աշխատանքները շարունակվում են»,-ասաց նա և կարևորեց, որ ընտրական օրենսգիրքը պարունակի մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս կանխել խախտումները:

«Յուրաքանչյուր օրենսգիրք կարծես թե նոր հանգրվան է»,-ասաց նա:

Դավի Հարությունյանը կարևորեց էլեկտրոնային սարքերի կիրառումը, որոնք թույլ կտան հնարավորինս բացառել բացակա մարդկանց փոխարեն քվեարկությունը:

Անդրադառնալով դիտորդների և զանգվածային լրատվամիջոցների թվի սահմանափակմանը՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա լավագույն լուծումը չէ, և պետք է այլընտրանք ընտրել:

Նա նկատեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ, երբ բոլոր քաղաքական ուժերն վստահված անձեր ունեին, միևնույն է արձանագրվել է, որ մի տեղամասում 57 դիտորդ և ԶԼՄ ներկայացուցիչ է եղել:

 

 

 

Նույն շարքից