Հասարակություն 

Սատկել է աշխարհի ամենաբարձրահասակ շունը

Աշխարհի ամենաբարձրահասակ շունը՝ Զևսը, սատկել է 5 տարեկանում: Նա իր տերերի հետ ապրում էր Միչիգան նահանգի Օստեգո քաղաքում: Շունը 2012թ.-ին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենաբարձահասակ: Զևսի հասակը կազմում էր 112 սմ, իսկ թաթերի վրա կանգնած` հասակը հասնում էր 2 մետր 24 սմ-ի:

 

Զևսը վայելում էր տեղացիների սերը: Նրա տերը շանը հաճախ տանում էր Կալամազուի շրջանի դպրոցներ և հիվանդանոցներ, որտեղ շունն օգնում էր երեխաներին հաղթահարել շների հանդեպ ունեցած վախը, ինչպես նաև մասնակցում էր կանիսթերապիայի (շնաբուժություն):

 

Զևսից առաջ աշխարհի ամենաբարձրահասկ շունը համարվում էր ԱՄՆ-ում բնակվող Հսկայական Ջորջ անունը կրող շունը, որի հասակը կազմում էր 110 սմ:

Նույն շարքից