Պեկինում մեկնարկում է էլեկտրամոբիլների առաջին ավտոմրցարշավը՝ «Ֆորմուլա-1»-ը՝ խոշոր ավտոմոբիլային ընկերությունների աջակցությամբ: Այս մասին գրում է BBC-ն:
«Ֆորմուլա E» ավտոմրցարշավի ժամանակ հնարավոր կլինի զարգացնել մինչև 225 կմ/ժ արագություն, այն կտևի մեկ ժամից փոքր-ինչ քիչ: Մրցույթին կմասնակցեն 40 ավտոմեքենա՝ 10 թիմերից:
Վարորդները պետք է ճանապարհի կեսին փոխեն ավտոմեքենաները, քանի որ մրցարշավի ամբողջ ժամանակ մարտկոցները չեն կարող դիմանալ: