Չինաստանում «Քալմեջի» թայֆունի մոտեցման կապակցությամբ փոթորկի նախազգուշացում է արվել։ Այս մասին հայտնել է ծովի եղանակային պայմանների կանխատեսման չինական ազգային կենտրոնը։
Ըստ կանխատեսումների՝ «Քալմեջին» հարավչինական Գուանդուն նահանգ եւ կուրորտային Հայնան կղզի կհասնի կիրակի։
Իշխանությունները փոթորկի մասին բնակչությանը նախազգուշացրել են հաղրդագրություններով, ռադիոյի, հեռուստատեսության եւ համացանցի միջոցով, փոխանցում է ԻՌԱՏ-ՏԱՍՍ-ը։
Ծովում գտնվող նավերին խորհուրդ են տվել վերադառնալ նավահանգիստ։