Անցած տարվա օգոստոսի 8-ին ադրբեջանցիների կողմից գերեվարված Հակոբ Ինջիղուլյանն իրեն լավ է զգում և մեծ ցանկություն ունի՝ վերադառնալու Հայաստան: Analitik.am-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:
Նա չցանկացավ մանրամասնել՝ այս պահին որտե՞ղ է գտնվում Հակոբը կամ երբ վերջնականապես կվերադառնա հայրենիք՝ նշելով, որ տեղեկություններ հայտնելու իրավունք չունի:
Հիշեցնենք, որ մեզ հետ հետ օրերս ունեցած զրույցում Հարություն Ինջիղուլյանը հայտնել էր, որ եղբայրը գտնվում է Ռումինիայում՝ փախստականների համար նախատեսված ճամբարում: