Հայաստան Քաղաքական Տնտեսություն գլխավոր 

Երբ փոքր-ինչ հնարավոր լինի ինչ-որ հարց ի շահ Հայաստանի համար լուծել, Տիգրան Սարգսյանը դա կանի. Վարդան Բոստանջյան

Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ այս պահին ընթացող բանակցությունները ՀՀ-ն չէր կարող միայն իր նախաձեռնությամբ անցկացնել: Այս այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ սա նշանակում է՝ գազ մատակարարող կողմը Հայաստանի հետ մտնում է ավելի դրական հարաբերությունների փուլ:

«Գազը որպես ապրանքատեսակ  չափազանց կարևոր է ՀՀ-ի համար և  փաստորեն ողջ հասարակությունն է սպառում այն,  ուստի  դա կապված է նրանց եկամուտների հետ: Հայաստանի աղքատության մակարդակը պաշտոնապես հայտարարվեց 34-35 տոկոս, սակայն իրական մակարդակը սահմանելու դեպքում կբարձրանա մինչև 70-80 տոկոս և   պետք է համահունչություն ապահովի նրանց եկամտի և սպառվող գազի գնի սակագնի միջև: Քանի որ  գազը ներկրվում է Ռուսաստանից, ում համար այն ապրանքատեսակ է որն իրացվում է և այդ առումով ունի որոշակի ազդեցության աստիճան, ուստի այն բերում է քաղաքական հակասությունների: Այս պարագայում կողմերը մտածում են գազի գինը դարձնել մատչելի», - ասաց Բոստանջյանը:      

Ըստ բանախոսի՝ անցած տարի ռուսական գազի 1000 խորանարդ մետրի գինը սահմանին նվազել էր 189-ից հասնելով 165 դոլարի, սակայն բնակիչների, ձեռնարկությունների համար գինը մնացել էր նույնը:

«Ոչ միայն ՌԴ-ն պետք է մեզ մատչելի սակագնով մատուցի, այլև ՀՀ-ում պետք է այն էժան սակագնով մատուցվի: Մտավախություն յուրաքանչյուրը կարող է ունենալ՝ արդյոք էժանացնելո՞ւ են: Իսկ ես խնդիրն ավելի եմ խտացնում, այո՛, մինչև անգամ անվճար մատակարարելու դեպքում հնարավոր է, որ ՀՀ-ում գինը շարունակի նույնը մնալ: Մտածում եմ, որ փոքր-ինչ փոփոխություն կլինի հօգուտ սպառողի, որովհետև, եթե այդպես չլիներ, հավատացե՛ք, սրա վերաբերյալ ընդհանրապես բարձրաձայնում  չէր լինի»:

«Բանակցությունների արդյունքում ձեռք կբերվեն պայմանավորվածություններ, արդյունքում շահագրգիռ բոլոր կողմերը և օգուտների, և վնասների առումով, կհավասարակշռեն իրենց դիրքերը», - ասաց բանախոսը:

Բոստանջյանը կարծում է, որ ՌԴ վարչապետ Դմիդրի Մեդվեդևը ապրիլի 7-ին Հայաստան կատարելիք այցի ժամանակ կհայտարարի գազի սակագնի իջեցման մասին: «Մեդվեդևը կհայտարարի, պետք է որ հայտարարի: Միգուցե ուրիշ հարաբերությունների կարգավորման մասին չհայտարարվի կամ մեզ չտրամադրվի տեղեկություն, սակայն հասարակության համար այդքան կարևոր գազի սակագնի մասին կասի, ինչո՞ւ պետք է չասի»,-ասաց Բոստանջյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Տիգրան Սարգսյանը կարող է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ լինելը ծառայեցնել նրան, որ Հայաստանն ավելի շատ տնտեսական օգուտներ ունենա այդ կառույցից, Բոստանջյանն ասաց. «Կապ չունի, դա այնքան անուղղակի է, որ որևէ մեկը թույլ չի տա քանակապես կամ որակապես գնահատել այդ կապը: Դա նույնն է, որ որևէ մեկը ասի, թե Միկոյանը, որ գտնվում էր Մոսկվայում, որքան էր լավ հայ իրականության համար: Չափագրումը անշնորհակալ գործ է: ԵԱՏՄ-ում միամիտներ նստած չեն, որ ղեկավարը վերցնի ու միայն Հայաստանի համար օգուտ բերի, այդպես չի կարելի, փոխադարձ, փոխշահավետ, հավասար պայմաններում կպաշտպանվեն բոլորի շահերը և, հնարավորության սահմաններում, երբ փոքր-ինչ հնարավոր լինի ինչ-որ հարց ի շահ Հայաստանի համար լուծել, չեմ կասկածում, որ Տիգրան Սարգսյանը դա կանի»,-ասաց տնտեսագետը:

Նույն շարքից