Հասարակություն 

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

 Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին Վազ 21013 մակնիշի 34 AԼ 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել ձորը:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 22-ամյա Արման Զիրոյանը տեղում մահացել է, իսկ 30-ամյա Գևորգ Համբարձումյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:

Նույն շարքից