Հումանիտար բեռով 100-ից ավելի բեռնատարներ Ռուսաստանից հասել են Ուկրաինայի հարավ-արևելք՝ Լուգանսկի շրջան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Ներկայումս դրանք բեռնաթափում են։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հայտնել են, որ չեն ուղեկցել ռուսական ավտոշարասյանը, քանի որ Մոսկվայի և Կիևի կողմից համաձայնեցված որոշում այդ հարցով չեն ստացել:
Ռուսական Կարմիր խաչի ներկայացուցիչները ևս չեն ուղեկցել բեռնատարներին։