SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ իրացնելով ստացված բազմակողմանի օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների՝ վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկից Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան փողոցի բնակիչ, 41-ամյա Աղասի Մնացականյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում զինված ու դիմակավորված՝ տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում կատարելու մեջ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում