Հայաստան Քաղաքական 

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ասել է.«Ուրախ եմ ողջունել Ձեզ արտգործնախարարության նոր շենքում՝ որպես առաջին պաշտոնական հյուր։ Դա առանձնահատուկ խորհուրդ ունի»:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը անդրադարձել են նաև Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանը, դիվանագետների վերապատրաստմանն առնչվող հարցերին։

Նույն շարքից