Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մասնակցել է Առաջին Աշխարհամարտի մեկնարկի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, որոնց ժամանակ հանդես է եկել ուշագրավ հայտարարությունով:
RT-ի փոխանցմամբ` Իտալիայի հյուսիս-արևելքի Ռեդիպուլյա քաղաքի ավստրո-հունգարական հուշատեղի-գերեզմանում նա ասել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը մասամբ սկսվել է: Նա նկատել է նաև, որ «պատերազմները խելահեղություն են, պատերազմները վերացնում են սերունդների հույսերն ու ձգտումները»:
Ելույթ ունենալով 10 հազար ներկաների առաջ՝ պոնտիֆիկոսը դատապարտել է «բոլոր ժամանակների բոլոր պատերազմները»: