ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել խստորեն հետևել հրադադարի ռեժիմին՝ խուսափելով Զատկի ու Նովրուզի նախաշեմին այնպիսի գործողություններից, որոնք կնպաստեն լարվածության աճին, փոխանցում է ԵԱՀԿ կայքը:
«Առաջիկա Նովրուզ Բայրամի և Զատկի տոները հաշվի առնելով՝ ես կողմերին կոչ եմ անում պահպանել հրադադարն ու խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են նպաստել շփման գծում կամ սահմանին լարվածության աճին»,-ասել է նա։