Հասարակություն 

Բելառուսցի պատգամավորները կայցելեն «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր

Բելառուսի Գերագույն ռադայի պատգամավորները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, սեպտեմբերի 13-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բելառուսցի գործընկեր Վիկտոր Գուրմինսկիի հետ համատեղ ճեպազրույցում:

Նա  բելառուսցի գործընկերներին հրավիրել է ներկա գտնվել նաեւ 2015թ. Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի միջոցառումներին:

Շարմազանովը նշել է, որ այսօրվա հանդիպմանը կողմերը հայտարարություն են ընդունել, որում խստորեն դատապարտել են ֆաշիզմի, նացիզմի եւ այլատյացության ցանկացած դրսեւորում:

Հայ եւ բելառուս պատգամավորները պայմանավորվել են միասին նախապատրաստվել 2015թ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյա հոբելյանին:

Այս կապակցությամբ Շարմազանովը հիշել է տխրահռչակ Հիտլերի արտահայտությունը՝ «Ով է այսօր հիշում հայերի մասին»:

«Ցեղասպանությունը ժամանակին դատապարտելը աշխարհը զերծ կպահեր մարդկության դեմ հետագա ոճրագործություններից», - հայտարարել է նա:

Նույն շարքից