Հասարակություն 

Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստանի» հանրահավաքը

Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը:

Հանրահավաքը, որին կհաջորդի երթ, հրավիրվել է երկրում ստեղծված աղետալի սոցիալ-տնտեսական վիճակի եւ մարդու իրավունքների խախտումների դեմ բողոքելու նպատակով:

Ազատության հրապարակում են «Ժառանգություն» կուսակցության անդամներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, «Ոտքի Հայաստան» շարժամ անդամ Անդրիաս Ղուկասյանը, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը:

Հանրահավաքի մասնակիցները երթով կշարժվեն դեպի Երեւանում ԵՄ ներկայացուցչության գրասենյակ, որտեղ նամակ կհանձնեն Հայաստանում քաղբանտարկյալների առկայության եւ մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ:

Նույն շարքից