Հասարակություն 

Ցուկերբերգի առավոտյան վազքի լուսանկարը դժգոհություն է առաջացրել սոցցանցերում

Պեկինում Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի առավոտյան վազքի լուսանկարի գրառումը քննարկումների առիթ է տվել սոցցանցերի օգտատերերին: Ոմանք Ցուկերբերգին ողջունել են ակտիվ ապրելակերպի ձգտելու համար, մյուսները նրան մեղադրել են Չինաստանի օրենքները և պատմությունը չհարգելու մեջ:

Լուսանկարի մեկնաբանության մեջ նա գրել է, որ ուրախ է վերադառնալ Չինաստան: Ցուկերբերգը հպարտացել է, որ տարվա սկզբից վազել է մոտ 160 կմ:

Գրառման մեկնաբանություններում շատերը հարցրել են՝ ինչպես է Ցուկերբերգը կարողացել լուսանկար հրապարակել Facebook-ում, եթե Չինաստանի տարածքում սոցցանցն արգելափակված է:

Նույն շարքից