«Մոլորակի ժամ» ակցիան այս տարի այն տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 20:30-ից 21:30-ը:
«Մոլորակի ժամ 2016» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի բանախոսներն այսօր կոչ արեցին մասնակցել «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական արշավին:
«Մոլորակի ժամ» ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007 թվականին՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Այն Հայաստանում անցկացվում է արդեն 8-րդ անգամ: