Հասարակություն 

Լեգենդար հայուհին

Աննա Տեր-Վարդանյանը եղել է  այն 26 000  կանանցից մեկը, ով ծառայել  է ԱՄՆ նավատորմում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:  Ինչպես շատ կանայք, այնպես էլ նա կամավոր ծառայություն էր անցնում այնտեղ,  այդ ժամանակաշրջանում կանանց  չէին թույլատրում ծով դուրս գալ,  իսկ նրանք, ովքեր ամուսնացած էին և երեխայի էին սպասում, նրանց  հեռացնում էին ծառայությունից:

 

 Աննա Տեր-Վարդանյանը  մի քանի անգամ նշանված էր եղել,  սակայն այնպես էլ չէր ամուսնացել:  Նա սիրում էր աշխատել և նա մեծ սիրով  ԱՄՆ-ի ամբողջ  մասշտաբով էր անցնում իր կամավոր ծառայությունը՝ Վաշինգտոնում, Սան-Ֆրանցիսկոյում, Բոստոնում և այլն. «Ես խենթանում էի ծառայության համար», — այս մասին ասել է  Աննա Տեր-Վարդանյանը:

 

1959 թվականին նա մտավ ԱՄՆ պատմության մեջ՝ դառնալով ԱՄՆ առաջին զինծառայող կինը: 

 

Այժմ Աննա Տեր-Վարդանյանը համարյա իննսուն տարեկան է և նա շատ պատմություններ գիտի իր կյանքի ընթացքում իրեն հանդիպած հայտնի մարդկանց մասին: 

Նույն շարքից