Զինյալների կողմից Սիրիայի Հալեպ քաղաքի հրթիռակոծության հետեւանքով հայ կին է զոհվել: Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի հաղորդագրության համաձայն, զոհվածը 1955 թվականին ծնված Նվարդ Ֆուրունչյուն-Ասատուրյանն է:
Ըստ աղբյուրի, մարտի 18-ին կեսօրից հետո ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծության են ենթարկել Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ-Սայրաֆի շրջանը: Վիրավորների թվում նույնպես հայեր կան: