Հասարակություն 

ԵՄ-ից Թուրքիա ներգաղթյալների վերադարձման գործընթացը կսկսվի ապրիլի 4-ից

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ից Թուրքիա ներգաղթյալների վերադարձը Բրյուսելում ձեռք բերված համաձայնության համաձայն պետք է սկսվի ապրիլի 4-ից։ Դրա մասին լրատվամիջոցին հայտնել է թուրք պաշտոնյաներից մեկը, որի անունը չի հրապարակվում։

Ընդգծվում է, որ ներգաղթյալները, որոնք մարտի 20-ից հետո են Թուրքիայի տարածքով հասել Հունաստան, անմիջապես կուղարկվեն հետ։ Ընդ որում՝ Թուրքիայի տարածք ներգաղթյալների փաստացի վերադարձման գործընթացը կմեկնարկի ապրիլի 4-ին։

Նույն շարքից