Հասարակություն 

Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել մոտ 155 հազար ներգաղթյալ ու փախստական

Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 154 886 ներգաղթյալ ու փախստական, ըստ այդմ՝ 467 մարդ մահացել է կամ անհետ կորել՝ փորձելով հասնել եվրոպական երկրներ։ Այս մասին հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Միգրացիայի միջազգային կազմակերպության գնահատականներով՝ Եվրոպա ժամանող ներգաղթյալների ու փախստականների թիվը մոտենում է 155 հազարի»,- Ժնևում ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը՝ հիշեցնելով, որ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից Եվրոպա անցած տարվա նույն ժամանկաաատվածում ժամանել էր առնվազն 20 հազար մարդ։

Նշվում է, որ եղանակային պայմանների բարելավման հետ միգրացիոն ուղիները ծանրաբեռնվում են։

Կազմակերպության տվյալներով՝ 2016 թվականի սկզբից Հունաստան է ժամանել 143 886 ներգաղթյալ և փախստական, Իտալիա՝ 11 հազար։

Նույն շարքից