Հասարակություն 

Մայրաքաղաքում մարտի 21-ից նոր արագաչափեր կգործարկվեն

Երեւանում մարտի 21-ից նոր արագաչափեր են գործարկվելու: Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:

Արագաչափ սարքեր են տեղադրվելու հետեւյալ վայրերում՝

• Երեւան քաղաքի Դավիթ Բեկի փողոց. 1 արագաչափ՝ Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկից Դավիթ-Բեկ-Միկոյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

• Մ-5 «Երեւան-Արմավիր-Թուրքիայի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ՝ Մ-5 եւ Փարաքար համայնքի Ջիվանու փողոցի խաչմերուկի հատված՝ 2 արագաչափ, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

 

Նույն շարքից