Ռազմական Հասարակություն 

ԻՊ ահաբեկիչները կեղծ փաստաթղթերով փախչում են Իրաքից ու Սիրիայից

Տեղական աղբյուրները Sputnik գործակալությանը հայտնել են Պալմիրայի վրա Սիրիայի կառավարական բանակի գրոհի սկսվելուց հետո դե-ֆակտո ԴԱԻՇ-ի ամրոց Էր-Ռաքքա քաղաքից ահաբեկչական խմբավորման գրոհայինների փախուստի դեպքերի մասին:

Քաղաքի բնակիչներից մեկը հայտնել է, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները ստուգում են տեղի բնակիչներին, մասնավորապես՝ նրանց անձնագրերը: Մի շարք դեպքերում գրոհայինները վերցնում են անձնագրերը և դրանք հետո օգտագործում որպես խաղաղ քաղաքացի քաղաքից փախչելու համար:

Միաժամանակ աղբյուրը հայտնել է, որ օրերս խմբավորումը «դասալքել է» առնվազն 10 գրոհային:

ԴԱԻՇ-ի գրոհայինների փախուստի դեպքերը խմբավորումից հաճախացել են Էր-Ռաքքային կառավարական բանակի և քուրդ աշխարհազորայինների մոտենալու հետ կապված:

Նույն շարքից