Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, Երևանի ժամանակով 04:40-ին, Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ կործանվել է Boeing 737-800-ը: Ինքնաթիռը բախվել է գետնին և մի քանի մասի բաժանվել: Ինքնաթիռի ամբողջ անձնակազմն ու բոլոր ուղևորները զոհվել են, որոնց թվում 4 երեխա է եղել:
Նախնական տվյալով՝ զոհվածների մեծ մասը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, անձնակազմի անդամները՝ արտասահմանցիներ:
ՌԴ ԱԻՆ-ը հայտնել է, որ ուղևորների թվում երեք օտարերկրացի է եղել, տեղեկությունը դեռ ճշտվում է:
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոգլոգում գրել է, որ օդանավի աղետի զոհվածների նախնական ցանկում հայկական անուններ չկան։