Հասարակություն 

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 14-18-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին' հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-ին շրջանների զգալի մասում կնվազի 2-3 աստիճանով, արևելյան շրջաններում' 3-4 աստիճանով, այնույետև էապես չի փոխվի:

 

Երևանում`

Սեպտեմբերի 14-17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն շարքից