Թուրքիայի հարավարևելյան Մարդին քաղաքում ոստիկանության հատուկ գործողության ժամանակ առգրավվել է 2 տոննա 850 կգ ամոնիակի նիտրատ՝ պայթուցիկի տարրեր պատրաստելու համար:
«Հետաքննության ներկայացուցիչները պարզել են PKK-ի հետ կապված և Անկարայի ահաբեկչությանը հնարավոր մասնակցություն ունեցած կասկածյալների բնակության վայրը: Պարզվել է, որ նրանց տան մի մասն օգտագործվել է որպես պահեստ՝ ամինային սելիտրա պահելու համար, որը պայթուցիկ նյութ է»,- ասվում է հաղորդագրությունում: