Հասարակություն 

Այսօր ԱՄՆ-ում Սահմանադրության և Քաղաքացիության օրն է

2001թ.-ին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հրամանով սեպտեմբերի 17-ը հայտարարվել է Սահմանադրության և Քաղաքացիության օր: Այս տոնը նշում են բոլոր քաղաքացիները՝ անկախ ազգությունից և դավանանքից:
 
Պատմականորեն այդ օրը նշանավորվում է այն փաստով, որ 1787թ.-ի սեպտեմբերի 17-ին  ԱՄՆ-ում ընդունվել է աշխարհում առաջին Սահմանադրությունը: Դա առաջին սահմանադրությունն էր, որը հստակ մատնանշում էր քաղաքացու ազատությունն ու իրավունքները:
 
Մինչ Սահմանադրության ընդունումը ԱՄՆ բնակիչներն ապրում էին Կոնֆեդերացիայի հոդվածներով:
 
Սահմանադրության առաջին 10 փոփոխությունները կատարվել են առաջին Կոնգրեսի կողմից 1789թ.-ի սեպտեմբերին:
 
Այդ օրն ԱՄՆ-ում յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և պարտավորությունների մասին ոգևորված ճառեր են հնչում:
 
Ընդունված է նաև, որ այդ օրն ապահովված քաղաքացիները նվիրաբերություններ կատարեն բարեգործական ֆոնդերին:

Նույն շարքից