Interfax.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ Կանադան Ուկրաինայի պատճառով ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ցուցակը:
Ցուցակը համալրել են «Իժմաշը», «Տեխնոպրոմէքսպորտը», «Մոսոբլբանկը», «Տեխմաշ» կոնցեռնը ու այլ ձեռնարկություններ, հայտարարել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Ստեֆան Դիոնը:
Մասնավորապես, 14 ընկերություն ու 5 ֆիզիկական անձինք են համալրել երկու տարբեր պատժամիջոցային ցուցակները: