«Անալիտիկ» կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հաշվի առնելով իմ քաղաքական կողմնորոշման վերաբերյալ խոսակցությունների քանակը, որոնց համաձայն Անալիտիկ կենտրոնը և ինձ կապում են՝ Բարգավաճ Հայաստան, Օրինաց Երկիր, ՀՀԿ և այլ կուսակցությունների հետ, հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ.
1.Ես երբեք կուսակցական չեմ եղել, և մոտ ժամանակներում չեմ էլ պատրաստվում լինել:
2.Ես համագործակցել և համագործակցում եմ ՀՀ-ում գործող ակտիվ կուսակցությունների և գրեթե բոլոր հասարակական ակտիվ միավորումների, մշակութային և հասարակական գործիչների հետ, ունեմ բազմաթիվ մտերիմներ և ընկերներ բոլոր կուսակցություններում:
3.Ես քննադատել և քննադատելու եմ բոլոր ոչ հասարականպաստ ծրագրերը՝ անկախ նրանից, թե դա որ կուսակցությունը կներկայացնի:
4.Չեմ ընդունում կուսակցականապաշտությունը, քանզի վստահ եմ, որ Հայաստանի նման փոքր երկրին ոչ թե կուսակցական առնետներ են պետք, այլ հայրենասեր, գործունյա և առողջ տրամաբանությամբ մարդիկ՝ անկախ նրանից, թե ինչ կուսակցական պատկանելություն կունենան կամ չեն ունենա:
5.Ներկայումս գործող բոլոր՝ մասնավորապես խորհրդարանական, կուսակցությունների նկատմամբ անաչառ վերաբերմունք ունեմ: Կարծում եմ, որ Հայաստանում դեռևս չկա կուսակցություն, որն ունի քաղաքական մտքին և ազգային արժեքներին հարիր գաղափարախոսություն, առավել ևս չկա կուսակցություն, որն ունի քաղաքական պահվածք և մեր երկրին արժանի վարքագիծ:
Պահանջում եմ նաև մարդկանցից, ովքեր փաստորեն ինձանից ավել են տեղյակ իմ քաղաքական դիրքորոշումից, չտարածել ապատեղեկատվություն, քանզի ինձ համար շատ թանկ է իմ անունն ու հեղինակությունը, որը այս պահին արժանի կուսակցություն չեմ տեսնում, որի հետ կարող եմ կապել»: