Քաղաքական Միջազգային 

Միգրացիոն քաղաքականության դեմ բազմահազարանոց բողոքի ակցիա Բարսելոնայում

Բարսելոնայում մի քանի հազար մարդ է մասնակցում բողոքի ակցիային ընդդեմ Եվրամիության միգրացիոն քաղաքականության, գրում է TASS-ը:

Նշվում է, որ հավաքվածները նաև դեմ են փախստականների վերաբերյալ ԵՄ-ի և Թուրքիայի համաձայնագրին` այն «ապօրինի» և «տարբեր միջազգային օրենքներ խախտող» անվանելով: Ցուցարարներն ունեն պաստառներ` «Ո՛չ, համաձայնագրին», «Բարի գալուստ, փախստականներ», «Մենք ցանկանում ենք փախստականերին» մակագրությամբ:

Հանրահավաքին ներկա են գտնվել Կատալոնիայի խորհրդարանի ղեկավար Կարմե Ֆորկադելը և ինքնավար մարզի մի շարք այլ ներկայացուցիչներ:

Նույն շարքից