Հասարակություն 

Գերմանիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի պահպանման մասին

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի տարածքում գերմանացի զբոսաշրջիկների համար պահպանվում է ահաբեկչական վտանգը: Այդ մասին շաբաթ օրը հաղորդվել է նախարարության կայքում, հայտնում է RIA Novosti-ն:

Նախարարությունը զբոսաշրջիկներին նախազգուշացրել է՝ մոտակա օրերին խուսափել հասարակական վայրերից, չայցելել պատմական տեսարժան վայրեր և մասսայական միջոցառումներ: Ըստ Գերմանիայի ԱԳՆ տվյալների` Թուրքիայի ողջ տարածքում պահպանվում է քաղաքական անհանգստության, բռնության գործողությունների և ահաբեկչական հարձակումների հնարավորությունը: Ամենավտանգավորը գնահատվում է մարտի 21-ի իրադրությունը, երբ սկսվում են Նովրուզի տոնակատարությունները: ԱԳՆ-ն գերմանացի զբոսաշրջիկներին կոչ է արել շաբաթ օրը մնալ Ստամբուլի հյուրանոցներում:

Նույն շարքից