Հասարակություն 

Գրանդ փղին դեռ չի հաջողվում դուրս բերել արհեստական քնից

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր բարդ վիրահատության են ենթարկել Գրանդ անունով փղին` կոտրված ժանիքները հեռացնելու համար:


Սակայն կենդանուն դեռ չի հաջողվում դուրս բերել արհեստական քնից: Այս մասին հայտնել է Թբիլիսիի կենդանաբանական այգու մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ` ներկա դրությամբ տասնյակ մարդիկ պայքարում են փղի կյանքի համար:

Ինչպես նշվում է` Գրանդ փիղը երկրորդ անգամ կենթարկվի վիրահատության, ինչը տեղի կունենա 6 ամիս անց:

Նույն շարքից