Firebox բրիտանական ընկերությունը թողարկել է դրամապանակների հավաքածու, որոնք չեն տարբերվում փքաբլիթից, կարկանդակից և կլոր վաֆլիներից՝ գրում է Kedem.ru-ն: Յուրաքանչյուր մոդելը ներկայացված է մի քանի տարբերակով՝ շոկոլադե, վանիլային, ելակե և անանուխե:
Դրանք ոչ միայն լավ տեսք ունեն, այլև արձակում են իրենց պարունակությանը համապատասխանող հաճելի բույր: Դրամապանակն արժե 14.95 դոլար: