Հասարակություն 

Էբոլան սպառնալիք է ճանաչվել. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները կողմ են քվեարկել բանաձևին, որով Էբոլայի վարակը սպառնալիք է ճանաչվում աշխարհի խաղաղության ու անվտանգության համար, հայտնում է BBC-ն:

 

Առաջին անգամն է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն մարդկանց առողջությանը նվիրված նիստ է անցկացրել: Ըստ այդմ՝ մարդկությանը կոչ է արվել օգնել Աֆրիկայի արևմուտքում վիրուսի դեմ պայքարին:

 

Իսկ աֆրիկյան երկրներին կոչ է արվել հանել սահմանափակումներն այն երկրների հետ սահմաններից, որոնցում Էբոլան մոլեգնում է, քանի որ հակառակ պարագայում դա ուժեղացնում է մեկուսացումը և խանգարում պայքարին:

 

Առողջպահության համամաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Էբոլայից արդեն 2.600 մարդ է մահացել:

Նույն շարքից